Ամերիկայի առաջնորդ Ջո Բայդենը հաստատել է, որ Միացյալ Նահանգները չի վերացնի Իրանի դեմ պատժամիջոցները, քանի դեռ Իրանը չի դադարեցնի ուրանի հարստացումը:
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։
CBS հեռուստաալիքի եթերում հաղորդավարը Բայդենին հարցրել է, թե հնարավո՞ր է վերացնել Իսլամական Հանրապետության նկատմամբ կիրառվող պատժամիջոցները՝ միջուկային գործարքի շուրջ բանակցությունները վերսկսելու համար:
«Ոչ», – պատասխանել է Ամերիկայի առաջնորդը:
Բայդենը դրական պատասխան է տվել, երբ հաղորդավարը պարզաբանել է, թե արդյո՞ք Իրանի կողմից ուրանի հարստացման դադարեցումը պատժամիջոցները վերացնելու պայման է:
Հիշեցնենք, որ 2018-ի մայիսին Միացյալ Նահանգները դուրս եկավ համաձայնագրից և վերականգնեց Իրանի դեմ պատժամիջոցները: Իրանն իր հերթին հայտարարեց միջուկային համաձայնագրով ստանձնած պարտավորությունների փուլային իջեցման մասին, մինչդեռ եվրոպական երկրները անհրաժեշտ համարեցին պահպանել համաձայնագիրը: