Բրիտանացի դեղագետը նշել է COVID-19-ի չորս նոր ախտանշաններ, որոնք հրատապ բժշկական ուշադրություն են պահանջում

Բրիտանական բժշկության կլինիկայի գլխավոր դեղագետ Հուսեյն Աբդեհը նշել է կորոնավիրուսի չորս ախտանշաններ, որոնք հրատապ բժշկական ուշադրություն են պահանջում։

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։

«Եթե դուք լուրջ ախտանշաններ եք ունենում, ինչպիսիք են կրծքավանդակի ցավը, շնչառության խանգարումը, խոսելու կամ քայլելու դժվարությունը, ապա հաստատ պետք է հնարավորինս շուտ դիմեք բժշկի», – Daily Express- ին ասել է Աբդեհը:

Նա նաև կոչ է արել անհապաղ ինքնամեկուսանալ հիվանդության ցանկացած հիմնական ախտանշանի՝ հազի, համի և հոտի կորստի, ջերմության կամ հոգնածության առկայության դեպքում:

Աշխարհում ավելի քան 104 միլիոն մարդ վարակվել է կորոնավիրուսով, մահացել է գրեթե 2,3 միլիոն մարդ: Վարակվածության և մահերի մեծ մասը գրանցվել են ԱՄՆ-ում, Հնդկաստանում և Բրազիլիայում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել