«Հայաստանը շարունակում է մնալ Արցախի անվտանգության երաշխավորը». Ստրասբուրգում տեղի ունեցած ԵԽԽՎ վեհաժողովն ամփոփում է հայկական պատվիրակությունը

Հունվարի 25-ին Ստրասբուրգում մեկնակեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը, որին մասնակցել է նաև խորհրդարանական բոլոր ուժերի ներկայացուցչներից կազմված հայկական պատվիրակությունը: Այսօր՝ փետրվարի 2-ին, Ազգային ժողովում հայկական պատվիրակության անդամները  մամուլի ուսուլիս ունեցան, որի ժամանակ պատվիրակության ղեկավար, պատգամավոր Ռուբեն Ռուբինյանն ասաց, որ հանդիպումներ է ունեցել ԵԽ գլխավոր քարտուղարի, Մարդու իրավունքների հանձնակատարի, ԵԽԽՎ նախագահի հետ և քննարկման կիզակետում ռազմագերիների հարցն է եղել:

«Հայկական պատվիրակությունը նպատակ էր դրել ռազմագերիների հարցը դարձնել ԵԽԽՎ-ում քննարկման թեմա, բոլոր հնարավոր մակարդակներում՝ հանձնաժողովներում, քաղաքական խմբերում, բյուրոյում, լիագումար նիստում և կարծում եմ դա մեզ հաջողվել է»,- ասաց պատգամավորը: Նրա խոսքով՝ Հայաստանը շարունակում է մնալ Արցախի անվտանգության երաշխավորը:

«Եվրոպարլամենտում ընդունվել է 2 բանաձև, մեկը կապված էր անվտանգության հետ, 2-րդը մարդու իրավունքների և 2 բանաձևերում էլ նշված է Լեռնային Ղարաբաղի հարցը. նշված է, թե՛ անվտանգության տեսակետից, թե՛ այն հանգամանքից, որ Ադրբեջանը պատերազմի ընթացքում օգտագործել է արգելված զենք-զինամթերք, խախտել է ստատուս-քվոն ռազմական ձևով, որը դատապարտելի է և այնտեղ հիմնական կոչը ուղղված է Ադրբեջանին, որ բոլոր հետևանքները, այդ թվում նաև պատմական ժառանգությունը վերացնի և պահպանի: Սա շատ կարևոր է, իհարկե դա ԵԽԽՎ-ի հետ ուղիղ կապ չունի, բայց մենք աշխատում էինք նաև այն երկրների ներկայացուցիչների հետ, որոնց խորհրդարաններն ընդունել են այդ հարցի հետ կապված հայտարարություններ»,- ասաց ԱԺ պատգամավոր Հովհաննես Իգիթյանը:

Ռուբեն Ռուբինյանն անդրադարձավ նաև Էդմոն Մարուքյանի ակցիային, որն իրականացրեց ԵԽԽՎ-ում միայնակ. «Պարոն Մարուքյանն ինքն է մեկնաբանել իր ակցիան՝ ասելով, որ որևէ տարբերություն չկա, թե պատվիրակության որ անդամն է ինչ ակցիա անում, կա պատվիրակություն, որի տարբեր անդամներ տարբեր գործառույթներ են իրականացնում»,-ասաց Ռուբեն Ռուբինյանը:

ԵԽԽՎ պատվիրակության անդամ, ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի խոսքով՝ ՀՀ-ն ներկայացնող բոլոր պատվիրակաություններն անկախ քաղաքական հայացքներից, դրանք թիմեր են և պետք է միասնական գործեն. «Մենք երբեք մեզ այն ժամանակների ընդդիմության պես չենք պահել, ժամանակին անգամ դեպքեր են եղել, որ պատվիրակության անդամները նույն ինքնաթիռով չեն ճամփորդել, մենք բոլոր հարցերն էլ միասին քննարկել ենք»,- ասաց Էդմոն Մարուքյանը:

«Ադրբեջանը հստակ հասկանում է, որ միջազգային ճնշումը ռազմագերիների հայրենադարձման հարցով, շատ ավելի կոշտանալու է և դրա դրսևորումներին մենք պետք է պարզապես հետևենք և չթուլացնենք այն միջազգային ճնշումը, որը փորձում ենք գործադրենք»,- ասաց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ՀՀ պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել