Բրիտանացի կինը տեղյակ չի եղել իր հղիության մասին և անսպասելիորեն մահացել է

Վաշինգտոնում բրիտանացի Լիան Թրութոնը կյանքից հեռացավ հղիության հինգերորդ ամսում՝ վիժելուց հետո, որի մասին ինքը չգիտեր:

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։

Կինը հավատում էր, որ որովայնի ցավը կապված է լակտոզայի անհանդուրժողականության հետ: Սակայն նրա վիճակը արագորեն վատացել է և դեկտեմբերի 20-ին և ամուսինը նրան տեղափոխել է հիվանդանոց:

Մեկ օր անց ամուսնուն զանգահարեցին և ասացին, որ իր կինը հինգ ամսվա հղի է եղել և վիժել է: Նրան սեպսիսով տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք: Կինն էլ ավելի է վատացել այն բանից հետո, երբ սեպսիսը սկսել է ազդել սրտի փականներից մեկի վրա:

Լիանին տեղափոխել են Նյուքասլի հիվանդանոց, որտեղ նրա կյանքը փրկելու համար ենթարկվել է սրտի բաց վիրահատության և տրախեոտոմիայի: Բայց մեկ շաբաթ անց բժիշկները հիվանդի ամուսնուն ասացին, որ իրենք այլևս ոչինչ չեն կարող անել, և հունվարի 22-ին անջատեցին կյանքի ապահովման ապարատը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել