Էկոնոմիկայի նախարարության բարձրաստիճան պաշտոնյան ձերբակալվել է կաշառք ստանալու մեղադրանքով. Վահան Քերոբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Թարմ և լավ լուրեր կոռուպցիայի վերաբերյալ.

1. Էկոնոմիկայի Նախարարության բարձրաստիճան պաշտոնյան ձերբակալվել է կաշառք ստանալու մեղադրանքով։

2. Հայաստանը 17 կետով լավացրել է իր դիրքերը transparency international-ի կողմից վարվող Կոռուպցիայի ընկալման Ինդեքսում` տեղափոխվելով 77րդ տեղից 60րդ տեղը։

Այսօր էկոնոմիկայի նախարարության իմ գործընկերների հետ ժողովում շեշտել եմ, որ կոռուպցիայի նկատմամբ զրո հանդուրժողականություն է մեր միջավայրում։ Դա, ի դեպ, Հայաստանի տարածաշրջանային ամենամեծ մրցակցային առավելություններից է»։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել