Ըստ Ջոնս Հոփքինսի համալսարանի, որն ամփոփում է դաշնային և տեղական իշխանությունների, ինչպես նաև ԶԼՄ-ների և այլ բաց աղբյուրների տվյալները, աշխարհում կորոնավիրուսի զոհերի թիվը գերազանցել է երկու միլիոնը:
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։
Համալսարանի տվյալներով ՝ աշխարհում կորոնավիրուսից մահացությունների թիվը հասել է 2 000 905-ի, ընդհանուր առմամբ հայտնաբերվել է COVID-19 վարակի 93,418,283 դեպք:
Հիշեցնենք, որ 2020 թ.-ի մարտի 11-ին ԱՀԿ-ն աշխարհում հայտարարեց կորոնավիրուսի համավարակ։