Երբ սկսվեց Արցախյան պատերազմը Քաջիկի ծառայությանը մնացել էր 100 օր: Քաջիկ Արշակյանը փորձում է հիշել, թե որտեղ է եղել 2020 թվականի սեպտեմբերի 27-ին և ինչպես է իմացել, որ ադրբեջանը ռազմական գործողություններ է սկսել: Փորձում է, որովհետև թշնամու անօդաչուի հարվածից Քաջիկը վիրավորում է ստացել, ինչի պատճառով հիշողության մասնակի կորսուստ ունի:
Քաջիկ Արշակյանը ծառայել է Կուբաթլուի զորամասում, տանկի հրամանատար է եղել: Մոտ 10 րոպե ընդմիջումներով Քաջիկը 4 տանկ է խոցել, ոնց ասում է՝ մի կոճակի շնորհիվ: Նրա խոսքով՝ իր համար պատերազմի ամենադժվար օրը հոկտեմբերի 2-ն է եղել:
Մանրամասները՝ տեսանյութում