ՀՀ Գլխավոր դատախազության մամուլի խոսնակ Արևիկ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը այսօր իր «Requiem 7. Քաղաքականություն» վերտառությամբ տեսաուղերձում անդրադարձել է մի շարք անձանց, այդ թվում՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի, պատգամավորներ Հակոբ Սիմիդյանի, Հրաչյա Հակոբյանի և ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի վերաբերյալ քրեական գործերին:
Տեղեկացնում ենք, որ նշված անձանց վերաբերյալ քրեական գործեր հարուցված չեն, և ներկայացված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:
Բազմիցս նշել ենք, որ քրեական գործերի հարուցումը և քրեադատավարական գործընթացները իրավական են՝ օրենքով հստակ նշված հիմքերով և ընթացակարգով, և որևէ կերպ պայմանավորված չեն կարող լինել որևէ մեկի ցանկությամբ կամ հորդորով»: