Դեկտեմբերի 17-ին Արտաքին գործերի նախարարությունը թարմացրել է այն երկրների ցանկը, որոնց դեպքում փոխադարձության սկզբունքով ներքոհիշյալ պետությունների քաղաքացիները, նշված տեսակների վավեր անձնագրերի առկայության պարագայում, ազատվում են մուտքի վիզա ձեռք բերելու պահանջից։ Նշենք, որ Ադրբեջանը այս ցանկում է տարիներ շարունակ (ԱԳՆ պարզաբանումը՝ այստեղ)։
Նշենք, որ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի քաղաքացիների համար վերոնշյալ համաձայնագրի իրավական նորմերը de facto չեն գործում և առանձնահատուկ դեպքերում երկու երկրների քաղաքացիների մուտքը Հայաստանի Հանրապետություն կամ Ադրբեջան փաստացի իրականացվում է հատուկ թույլտվության հիման վրա՝ իրավասու մարմինների անմիջական հսկողության ներքո։