«Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքը, որն ընդունվել էր 2011 թվականի նոյեմբերի 30-ին, որի 8-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի համաձայն՝ «օրենքն ուժի մեջ մտնելուց հետո քաղաքացիներն իրավունք ունեն ստանալու կամ փոխանակելու Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագրերը, եթե «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով չեն դիմել նույնականացման քարտեր ստանալու համար կամ նույնականացման քարտեր չեն ստացել: Ընդ որում, մինչև օրենքն ուժի մեջ մտնելը և ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշման համաձայն ստացված (փոխանակված) անձնագրերը համարվում են վավերական Հայաստանի Հանրապետության տարածքում և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս։
Այնուհետև, 2019 թվականի ապրիլի 23-ին կատարված փոփոխությունների ուժով վերը նշված գործընթացով նույնականացման քարտերը ստանալու կամ փոխանակելու համար սահմանել էր նոր ժամկետ, այն էր՝ 2021 հունվարի 1-ը։
Տեղեկացնում ենք, որ 2020 թվականի դեկտեմբերի 10-ին ընդունվել է «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ևս մեկ օրենք, ըստ որի սահմանված ժամկետը, այն է՝ 2021 թվականի հունվարի 1 փոփոխվել է, և դարձել է 2022 թվականի հունվարի 1։ Այսինքն, ՀՀ քաղաքացիները մինչև 2022 թվականի հունվարի 1-ը կարող են դիմել նույնականացման քարտերը ստանալու կամ փոխանակելու համար։
Ի դեպ հայտնենք նաև, որ նույն փոփոխությունները կատարվել են նաև 2011 թվականի նոյեմբերի 30-ին ընդունված «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքում։ Ըստ կատարված փոփոխությունների և լրացումների՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն իրավունք ունեն ստանալու կամ փոխանակելու Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագրերը մինչև 2022 թվականի հունվարի 1-ը։