9 ամսում 7 պաշտոն․ Արգիշտի Քյարամյանի անցած ուղին

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը դեկտեմբերի 28-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել՝ ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար կազմի և կառուցվածքային ստորաբաժանումների պետերի մասնակցությամբ:

Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալ Արգիշտի Քյարամյանին:

Հայկ Գրիգորյանը շնորհավորել է Արգիշտի Քյարամյանին նշանակման կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ, բեղմնավոր գործունեություն և հաջողություններ համատեղ աշխատանքում:

«Վստահ եմ, որ Արգիշտի Քյարամյանը, ունեցած փորձառությամբ, գիտելիքներով, շատ օգտակար կլինի Քննչական կոմիտեի առջև դրված խնդիրների լուծման գործում: Հրամանով հաստատվել են նաև այն ոլորտները, որոնք համակարգելու է ՔԿ նախագահի նորանշանակ տեղակալը»,- ասել է Քննչական կոմիտեի նախագահը:

Արգիշտի Քյարամյանն իր հերթին նշել է. «Քննչական կոմիտե վերադառնալն ինձ համար պատիվ է, առավել ևս՝ պետության համար այս շատ կարևոր ժամանակահատվածում: Կարծում եմ՝ քննիչի աշխատանքն իրավաբանության կարևոր գործառույթներից մեկն է, որովհետև քննիչն այն դարբինն է, որը կռում է իրավաբանությունը»:

Հավելենք, որ Արգիշտի Քյարամյանը

> 2016 թվականի հունիսի 1-ից մինչև 2018 թվականի հունիսի 6-ը աշխատել է ՀՀ դատախազությունում` որպես Շիրակի մարզի դատախազության, ապա Երևան քաղաքի դատախազության դատախազ:

> 2018 թվականի հունիսի 8-ից մինչև 2019 թվականի փետրվարի 26-ը աշխատել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի համակարգում` զբաղեցնելով իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչության պետի, հետաքննության վարչության պետի, հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության պետի տեղակալի պաշտոններ:

> 2019 թվականի մարտի 1-ից մինչև 2020 թվականի մայիսի 4-ը աշխատել է ՀՀ պետական վերահսկողության ծառայությունում` որպես ղեկավարի օգնական, ղեկավարի տեղակալ, ծառայության ղեկավարի պարտականությունների կատարող:

> 2020 թվականի մայիսի 4-ին նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ: / Հասցրել է պաշտոնավարել 1 օր։

> 2020 թվականի մայիսի 5-ին Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ: / Պաշտոնավարել է 1 ամիս, 3 օր։

> 2020 թվականի հունիսի 8-ին Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն: / Պաշտոնավարել է 3 ամիս։

> ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հոկտեմբերի 8-ի հրամանագրով Արգիշտի Քյարամյանն ազատվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից։

> ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեկտեմբերի 24-ին որոշմամբ Արգիշտի Քյարամյանն նշանակվել է  ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ: / Դեռ պաշտոնավարում է։

На изображении может находиться: один или несколько человек, люди на сцене и в помещении
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել