Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության գործով ձերբակալված և ազատ արձակված Արտակ Պետրոսյանին խուլիգանության մեղադրանքով երեկ կալանավորել են: Այս մասին Իրավաբան.net-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Արտակ Պետրոսյանի պաշտպան Գիվի Հովհաննիսյանը:
Իրավաբան.net-ին ավելի վաղ Գիվի Հովհաննիսյանը տեղեկացրել էր, որ նախկինում վիճաբանություն, քաշքշուք է եղել Արտակ Պետրոսյանի մասնակցությամբ, բայց հանցակազմի բացակայության պատճառով քրեական գործի հարուցումը կարճվել էր:
Ըստ նրա, կալանավորելով Արտակ Պետրոսյանին, նպատակ ունեն արհեստական կապ ստեղծել Հրաչ Մուրադյանի սպանության գործի հետ:
Փաստաբանի փոխանցմամբ` անգամ սպանված գյուղապետի հարազատները չեն հավատում, որ Արտակ Պետրոսյանը կարող է որևէ կապ ունենալ Հրաչ Մուրադյանի սպանության հետ:
Աղբյուրը` Իրավաբան.net