Ռաֆիկ Օրդոյանի հաշվարկով 22 անօդաչու է խոցվել. «Չոր ու կոպիտ սպա չէր, շատ ռոմանտիկ էր…»

Ռաֆիկ Օրդոյանը խաղաղ պայմաններում երկու ԱԹՍ է խոցել, ինչի համար պարգևատրվել է «Արիության», «Անդրանիկ Օզանյան» մեդալներով։ 24-ամյա ավագ լեյտենանտն իր հաշվարկով խոցել է շուրջ 22 անօդաչու, ինչի համար էլ ծառայակիցները նրան սկսել են անվանել «երկնքի տիրակալ»։

Ռաֆիկ Օրդյանն ավարտել էր մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական համալսարանի հակաօդային պաշտպանության ֆակուլտետը, ծառայության անցել Ակնայում (Աղդամ)։

«Շատ էր սիրում ճամփորդել, նոր վայրեր բացահայտել, ընկերներին ասել էր, որ ուզում է ինձ Փարիզ տանել»,- պատմում է Ռաֆիկի նշանածը՝ Ալինան։ Նա պատմում է, թո որքան ռոմանտիկ է եղել ավագ լեյտենանտը, սպային բնորոշ կոպտություն չի ունեցել։ Ասում էր, որ ամուսնության առաջարկ անելուց մոռացել է ծնկի գալ, ասել էր, որ նորից կանի առաջարկություն ու սխալը կուղղի։

Ռաֆիկ Օրդոյանը ծնվել է 1994 թվականի նոյեմբերի 26-ին, զոհվել է՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել