Օդաչու Ցոլակ Խաչատրյանի կնոջ, Մանե Առաքելյանի խոսքով՝ նա դեռ մանկուց էր երազում օդաչու դառնալ։ 2 երեխաների հայրը անհամբեր սպասում էր, թե երբ է լույսը բացվելու, որպեսզի գնա աշխատանքի։
«Ասում էր, որ տղա ունենամ, տղաս էլ է ինձ նման զինվորական լինելու։ Ասում էր՝ հո ինձնից լավ տղա չի, որ չծառայի»,-նշում է կինը։
Ցոլակի եղբայրը, Դավիթը, հիշում է, որ սեպտեմբերի 27-ին զանգել է եղբորը՝ իմանալու, թե ինչ է կատարվում․ «Երբ իր հետ խոսում էինք, ասում էր՝ ես գնում, վիրավորներ եմ բերում, ամեն ինչ լավ է։ Վախ չի ունեցել»։
«Ընկերները ասում են՝ նստած սպասել են առաջադրանքի, ասել է՝ այնտեղ կռիվ է, ոնց ենք մենք այստեղ հանգիստ նստում։ Ինքը գիտեր ուր էր գնում, ոնց որ հաջողություն ասեր։ Վերջին մի տարին ինչ անում էին, ոնց որ վերջին անգամ լիներ»,-պատմում է կինը։
Մանրամասները՝ տեսանյութում