Երեկ աշխատանքից ազատվել է Երևան քաղաքի ոստիկանապետ Ներսես Նազարյանը: Իրավաբան.net-ի թղթակցի հետ զրույցում Ոստիկանության լրատվության բաժնից հաստատեցին նշված տեղեկություն:
Ոստիկանության փոխանցմամբ` նոր ոստիկանապետ է նշանակվել Քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Աշոտ Կարապետյանը:
Լուսանկարը` photolur-ի
Աղբյուրը` Իրավաբան.net