ԱԺ պատգամավոր Արփինե Դավոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Սիրելի ընկերներ, տեղեկատվական պատերազմը սովորաբար թշնամի երկրի օգտագործման զենքն է, սակայն մեր աչքի առաջ, սեփական երկրի մեդիադաշտի մի հսկայական զանգված, այդ պատերազմի բոլոր գործիքներն օգտագործում է երկրի ներսում՝ իշխանությունների դեմ։Այսինք, ներդաշնակ քայլում է թշնամու հետ։
Գործելաոճը հետևյալն է՝
ընտրվում են երեկոյան ժամեր, երբ մարդիկ սոցիալական ցանցերում ավելի երկար ժամանակ են անց կացնում և սկսում են սկանդալային կամ խուճապ տարածող վերնագրերով նյութեր տարածել, որոնք իրականության հետ կապ չունեն։
Մարդիկ հետաքրքրասեր են և չեն կարողանում անտարբեր անցնել նման վերնագրերի կողքով, որքան էլ որ ստահոդ են, երբ կրկնվում են մի քանի տարբեր տեղերում՝ խուճապն ու տարածումն այդքան շատ են լինում։
Երեկ երեկոյան տեղի ունեցավ նման տեղեկատվական ահաբեկչական հարձակում ֆեյսբուքի խաղաղ բնակչության վրա, որի արդյունքում շատերի նյարդերը տեղի տվեցին։
Սիրելի ընկերներ և բարեկամներ, խնդրում և հորդորում եմ, կարդացեք միայն պաշտոնական լրատվություն, ոչ հավաստի աղբյուրներ, տարատեսակ մարդկանց գրառումներ մի կարդացեք։
Մի տրվեք տեղեկատվական պատերազմի սադրանքներին»:
#գիրք_կարդացեք
#արհամարհեք
#մի_նյարդայնացեք