Ա. Գ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, աշխատելով ՀՀ Ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունում որպես վաշտի հրամանատար, մշտապես իրականացնելով իշխանության ներկայացուցչի գործառույթներ և հանդիսանալով պաշտոնատար անձ, օգտագործելով իր պաշտոնեական դրությունը՝ նպաստել է կաշառք տվողի և կաշառք ստացողի միջև կաշառքի շուրջ համաձայնության գալուն՝ կատարելով կաշառքի միջնորդություն և ելնելով անձնական շահագրգռվածությունից՝ պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, որով էական վնաս է պատճառվել պետության և պետական կազմակերպության օրինական շահերին, հեղինակազրկվել է պետական իշխանության մարմինր՝ ՀՀ ոստիկանությունը, խաթարվել են ճանապարհային երթևեկության կանոնների խախտում թույլ տված վարորդների նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու օրենքով սահմանված կարգն ու պայմանները:
Այսպես.
Նա 2012թ. հուլիսի 21-ին իր ծանոթ Ա. Խաչատրյանի խնդրանքով «ԶԻԼ» մակնիշի բեռնատարի վարորդ Խ. Արսենյանի կողմից ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար նախատեսված 30.000 ՀՀ դրամի փոխարեն իր ենթակա սպա Ն. Ա.–ին հանձնարարել է կազմել 5000 ՀՀ դրամ տուգանք նախատեսող արձանագրություն, այսինքն՝ ելնելով անձնական շահագրգռվածությունից՝ պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ:
Բացի այդ, Ա. Գ.-ն 2012թ. հուլիսի 28-ին նույն Ա. Խ.-ի խնդրանքով «Հունդաի» մակնիշի բեռնատարի վարորդ Հ. Միկոյանի կողմից ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար նախատեսված 30.000 ՀՀ դրամի փոխարեն իր ենթակա սպա Ն. Ա.-ին հանձնարարել է կազմել 5000 ՀՀ դրամ տուգանք նախատեսող արձանագրություն, այսինքն՝ ելնելով անձնական շահագրգռվածությունից՝ պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ:
Այնուհետև, նա հիշյալ օրը՝ 2012թ. հուլիսի 28-ին, իր ծանոթ Ս. Սանթրոսյանի խնդրանքով իր ենթակա սպա Ա. Կաղյանին ցուցում է տվել սահմանված եզրաչափերը գերազանցող բեռներ տեղափոխելու կանոնները խախտած «ՄԱԶ 504» մակնիշի, բեռնատարի վարորդ Ռ. Սիմոնյանի նկատմամբ 40.000 ՀՀ դրամի փոխարեն կազմել է 3000 ՀՀ դրամ տուգանք նախատեսող արձանագրություն:
Բացի այդ, 2012թ. օգոստոսի 4-ին Ա. Գ.-ն իր ծանոթ Հ. Թադևոսյանի խնդրանքով նախկին ենթակա սպա, ՀՀ Ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության երկրորդ սպայական գումարտակի երրորդ սպայական վաշտի տեսուչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Հ. Հակոբյանին միջնորդել է 300.000 ՀՀ դրամ տուգանք նախատեսող ճանապարհային երթևեկության կանոնների խախտում թույլ տված Հ. Թադևոսյանի ընկեր Պ. Թալանչյանից 10.000 ՀՀ դրամ կաշառք ստանալով չարձանագրել նրա թույլ տված խախտումր, որն էլ Հ. Հակոբյանը կատարել է, որպիսի գործողություններով Ա. Գ.-ն նպաստել է կաշառք տվողի և կաշառք ստացողի միջև կաշառքի շուրջ համաձայնության գալուն:
Ա. Գ.-ն կալանավորված է:
Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարությանօրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net