Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, վարչապետ հրաժարականը պահանջողցուցարարները կառավարության շենքի առջև բողոքի ակցիաներ իրականացրեցին՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Ցույցերի առաջնորդներից և 17 կուսակցության ղեկավարներից ոչ ոք չէր եկել ցույցին:
Անդրանիկ Թևանյանի կոչից հետո ցուցարարները մանրադրամներ էին նետում Կառավարության առջև։ «Քանի որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը հիմնված է փողի վրա ես այսօր այստեղ գտնվող, այսուհետ Կառավարության շենքի կողքով անցնող մարդկանց ասում եմ, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը գտնվում է այստեղ՝ այս շենքում ամեն անգամ նրան տեսնելիս մանր դրամներ և լումաներ նետեք, թող կշտանան»,-ասաց Թևանյանը։
Քաղաքացիները փորձում էին անընդհատ անցելով Տիգրան Մեծ պողոտայի հետիոտնային անցումով այդպիսով փակ պահել փողոցը։ Ոստիկանությունը թույլ չտվեց իրականացնել այն․ բերման ենթարկվեցին ակցիայի մի շարք մասնակիցներ։




