Մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ Բերձորի բնակչությունը տարհանվում է, մինչդեռ պաշտոնապես հստակեցված չէ՝ արդյոք Բերձորը հայկական կողմը հանձնելու է Ադրբեջանին, թե՝ ոչ։
Իրավաբան․net-ի հետ զրույցում Բերձորի բնակչուհի, ով չցանկացավ ներկայանալ, ասաց, որ մարդիկ ինքնակազմակերպվում են և դուրս գալիս քաղաքից։
«Մենք ամսի 3-ին ենք գնացել քաղաքից, բայց այնտեղ դեռ շատ մարդիկ կան։ Հայկական կամավորական խմբերն օգնում են բնակիչներին, որ դուրս գան, իսկ պատկան մարմինները բենզինի կտրոն են փոխանցում»,- ասաց նա՝ հավելելով, որ տեղեկություններ կան, որ նոյեմբերի 30-ին` ժամը 6-ին, բնակիչները պետք է ամբողջությամբ լքեն քաղաքը։
Նշենք, որ Բերձորում տեղակայված են նաև ռուսական խաղաղապահ զորքեր։
Լուսինե Հակոբյան