Պուտինը խոսել է Լեռնային Ղարաբաղի պատկանելիության մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղի տարածքային պատկանելիության հարցը, փոխանցում է РИА Новости-ն։

«Հայաստանը չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունն ու ինքնիշխանությունը։ Դա նշանակել է, որ միջազգային իրավունքի տեսանկյունից և՛ ԼՂ-ն, և՛ հարակից բոլոր շրջանները համարվել են և համարվում են Ադրբեջանական անբաժանելի մասերը», – ասել է Ռուսաստանի ղեկավարը:

Նա շեշտել է, որ ՀԱՊԿ-ին անդամակցության պայմանները Ռուսաստանին չեն պարտավորեցնում ներքաշվել հակամարտության մեջ:

«ՀԱՊԿ պայմանագիրը նախատեսում է փոխօգնություն երկրի տարածքի դեմ ագրեսիայի դեպքում: Ոչ ոք ոտնձգություն չի կատարել Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ, և դա մեզ իրավունք չի տվել ուղղակիորեն մասնակցել ռազմական գործողություններին», – բացատրել է նախագահը:

Միևնույն ժամանակ, Մոսկվան ամբողջությամբ կատարել է իր պարտավորությունները Երևանի հետ ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում, հավելել է նա:

«Հավաստիացնում եմ, որ Հայաստանը իրեն լքված, մոռացված չի զգացել: Եվ Ռուսաստանն ամեն ինչ արել է, որ դա տեղի չունենա», – ամփոփել է պետության ղեկավարը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները նոյեմբերի 10-ին ստորագրել են համատեղ հայտարարություն Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին: Դրան համապատասխան, կողմերը կանգ են առնում գրավյալ դիրքերում և փոխանակում գերիներին: Հայաստանը պետք է Ադրբեջանին վերադարձնի Քելբաջարի, Լաչինի, Աղդամի շրջանները: Ռուս խաղաղապահները տեղակայված են շփման գծի երկայնքով և Ղարաբաղը Հայաստանի հետ կապող Լաչինի միջանցքի երկայնքով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել