Իր պարտականություններին անցնելու ժամանակ ԱՄՆ առաջին նախագահը՝ Ջորջ Վաշինգթոնն ասել է.
‹‹Թո′ղ օգնի ինձ Աստված››:
Այդ արտահայտությունն էլ հենց այդ օրվանից դարձավ ավանդույթ և ավելացվեց տեքստում. հատուկ արարողության ժամանակ այդպես սկսեցին ասել բոլոր նախագահներն իրենց պարտականություններին անցնելուց առաջ:
Իսկ ՀՀ –ում ի՞նչ խոսքերով է պաշտոնը ստանձնում ՀՀ Նախագահը:
Նշենք, որ Հանրապետության Նախագահը պաշտոնն ստանձնում է օրենքով սահմանված կարգով՝ Ազգային ժողովի հատուկ նիստում, ժողովրդին տրված հետևյալ երդմամբ.
«Ստանձնելով Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնը՝ երդվում եմ. անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները՝ հարգել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, ապահովել Հանրապետության անկախությունը, տարածքային ամբողջականությունը և անվտանգությունը՝ ի փառս Հայաստանի Հանրապետության և ի բարօրություն Հայաստանի Հանրապետության ժողովրդի»:
Աղբյուր՝ Իրավաբան.net