Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ձեռք բերված համատեղ հայտարարությունում չի նշվում այդ տարածաշրջանի կարգավիճակի մասին։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը. գրում է ՌԻԱ Նովոստին։
«Այո՛, այդ փաստաթղթում չի խոսվում Ղարաբաղի կարգավիճակի մասին։ Այս պահին մենք շարունակում ենք ելնել միջազգային իրավունքի բոլոր համապատասխան բանաձևերից և նախևառաջ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերից ու այլ փաստաթղթերից»,- հայտնել է Պեսկովը լրագրողներին։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները հանդես են եկել Լեռնային Ղարաբաղում պատերազմը դադարեցնելու մասին համատեղ հայտարարությամբ։