Արցախի պաշտպանության բանակից հայտնում են, որ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետևանքով զոհվել է Արցախի Պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ, գնդապետ Արթուր Սարգսյանը։
Նրա անունը ՊԲ-ն հրապարակեց այսօր՝ նոյեմբերի 2-ին, հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակված զինծառայողների անունների շարքում։
Ինչպես արդեն հայտնել ենք, զոհվել է նաև Արցախի պաշտպանության բանակի գնդապետ, Արցախի հերոս Սերգեյ Շաքարյանը։