Արցախի պաշտպանության բանակից հայտնում են, որ հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում զոհվել է Արցախի պաշտպանության բանակի գնդապետ Սերգեյ Շաքարյանը։
Նշենք, որ Շաքարյանն օրեր առաջ՝ հոկտեմբերի 4-ին էր արժանացել «Արցախի հերոս»-ի բարձրագույն կոչմանը։
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, Սերգեյ Շաքարյանին Արցախի հերոս շնորհելու մասին խոսելիս նշել է․ «Գնդապետ Շաքարյանը արցախյան գոյապայքարի առաջամարտիկներից է։ Կազմակերպել է հակառակորդի բազմաթիվ տանկային և հետևակային գրոհներ՝ պատճառելով բավականին մեծ կորուստներ։ Պարո՛ն Շաքարյան, ձեզ հարգում է ամբողջ ազգը, ձեր սխրանքը գնահատելու է ամբողջ ազգը, դուք իրական Արցախի հերոս եք»։
Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը նրա մասին գրել է․ «Հանրապետության նախագահի կողմից «Արցախի հերոս»-ի բարձրագույն կոչմանն արժանացած, գնդապետ Սերգեյ Շաքարյանի հայրը Արցախյան առաջին պատերազմի զոհերից է։
Հերոս հոր՝ հերոս որդին։
Պատիվ ունեմ»։