Սոցիալական պահանջմունքների չբավարարման հետևանքները

Սոցիալական պահանջմունքների չբավարարվածությունը կարող է հանգեցնել անձի հանցավորության աստիճանի բարձրացման: Այս փաստը ապացուցվել է հոգեբանության և կրիմինալոգիայի մասնագետների կատարած հետազոտություններով:

Նշենք, որ սոցիալական պահանջմունքները բավականին բազմազան են և անսահման, նրանց բավարարման համար անհրաժեշտ են մեծ ջանքեր, ուստի դա հաջողվում է ոչ բոլորին: Վերջնական արդյունքում սոցիալական պահանջմունքների չբավարարվածությունը հանգեցնում է ֆրոստրացիայի և անհատականության ճգնաժամի:
Ֆրոստրացիան հոգեբանական վիճակ է` պայմանավորված այս կամ այն պահանջմունքը բավարարելու անհնարինությամբ կամ նպատակին հասնելու ճանապարհին առաջացած անհաղթահարելի խոչընդոտներով: Այս հոգեբանական կացությունը առաջանում է հիասթափության, անհանգստության և հուսահատության իրավիճակներում:
Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել