ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Լիզա Գրիգորյանին Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր նշանակելու մասին:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով և հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2013 թվականի մարտի 25-ի եզրակացությունը` որոշում եմ.
Լիզա ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ նշանակել Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր»,-ասված է հրամանագրում:
Աղբյուրը՝ Իրավաբան.net