Թուրքիայում ավելի քան 20 հետցնցում է գրանցվել երկրաշարժից հետո. զոհերի թիվը հասել է 12-ի․ РИА Новости

Թուրքիայում սեյսմոլոգներն ավելի քան 20 հետցնցումներ են գրանցել Էգեյան ծովում գրանցված երկրաշարժից հետո: Նշվում է, որ հզոր երկրաշարժից հետո կես ժամվա ընթացքում առնվազն 21 հետցնցում է գրանցվել, որոնցից ամենահզորը՝ 4.9 մագնիտուդ ուժգնությամբ: Թուրքական հեռուստաալիքը կադրեր է ցուցադրել է երկրաշարժին հաջորդած ցունամիից:

Հաղորդվում է, որ Թուրքիան և Հունաստանը պայմանավորվել են անհրաժեշտության դեպքում օգնել միմյանց երկրաշարժից հետո:

РИА Новости-ի փոխանցմամբ՝ Թուրքիայում գրանցված երկրաշարժի զոհերի թիվը հասել է 12-ի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել