Թուրքիայի արեւմուտքում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով վեց մարդ է զոհվել, 202-ը վիրավորվել են, հայտնում է ТАСС-ը։
Ավելի վաղ կառավարության Արտակարգ իրավիճակների գրասենյակը (AFAD) հայտնել էր չորս զոհվածի և 152 վիրավորի մասին:
Նախարարությունը պարզաբանել է, որ զոհերից մեկը խեղդվել է ծովային մեծ ալիքի ափ դուրս գալու հետեւանքով, որի պատճառով ջրհեղեղ է նահանգի որոշ շրջաններում:
Յավուզ նահանգի նահանգապետ Սելիմ Քյոշգերն ասել է, որ փրկարարները փլատակներից դուրս են բերել 70 մարդու:
«Առնվազն 70 մարդ փրկվել է փլատակներից, փրկարարները շարունակում են աշխատել: Մենք խնդրում ենք բոլոր քաղաքացիներին առանց շտապ անհրաժեշտության փողոց դուրս չգալ իրենց տրանսպորտային միջոցով, որպեսզի չխանգարեն փրկարարական ջոկատներին և այլ ծառայություններին», – ասել է նա։