Թուրքիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժից տուժել է 120 մարդ, չորսը զոհվել են․ РИА Новости

Առնվազն չորս մարդ զոհվել է Թուրքիայի արեւմտյան Իզմիր քաղաքում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետեւանքով, 120-ը վիրավորվել են, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Արտակարգ իրավիճակների և աղետների գործակալությունը:

Թուրք սեյսմոլոգները երկրաշարժի ուժգնությունը գնահատում են 6,6 բալ: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Սեֆերիհիսար քաղաքի տարածքում: Առնվազն 20 շենք փլուզվել է Իզմիրում: Մոտ 70 մարդ արդեն դուրս է բերվել փլատակներից:

Հունական կղզիներում զգացվել են մինչև 6,9 բալ ուժգնության ցնցումներ: Սամոս կղզում եկեղեցու մի մասը փլուզվել է, մեկ մարդ վիրավորվել է: Բացի այդ, երկրաշարժը փոքր ցունամի է  առաջացրել՝ հեղեղելով Սեֆերիհիսարի ափամերձ փողոցները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել