Թուրքիայի արևմուտքում 6.6 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է «ՌիաՆովոստին»։
Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Իզմիրի մարզի Սեֆերլիխիսար քաղաքի շրջանում՝ 16,5 կմ խորությամբ:
Թուրքական լրատվամիջոցների և ականատեսների հաղորդումների համաձայն՝ երկրաշարժը զգացվել է երկրի արևմտյան մարզերում և Ստամբուլում:
«Մենք տեղեկություններ ունենք, որ Բուջա, Բայրաքլի, Բորնովա շրջաններում մի քանի շենքեր ավերվել են»,- ասել է Իզմիրի քաղաքապետի գլխավոր քարտուղար Բուգրա Գյոկչեն՝ NTV հեռուստաալիքի եթերում:
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն Twitter-ում հայտնել է, որ տեղեկություններ են ստացել Իզմիրի Բորնովա և Բայրաքլի շրջաններում 6 շինությունների ավերման մասին:
Զոհերի և տուժածների մասին տեղեկություններ դեռ չկան: