Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի մասին պայմանավորվածությունը պահպանվում է․ Թրամփ

Հոկտեմբերի 25-ին Վաշինգտոնի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի մասին պայմանավորվածությունը պահպանվում է։ Այս կարծիքը լրագրողների հետ զրույցում հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հայտնում է «ՏԱՍՍ»-ը։

«Այն պահպանվում է: Հրադադարը պահպանվում է», – ասել է Սպիտակ տան ղեկավարը՝ պատասխանելով հարցին: Լրագրողների հետ նրա զրույցի տեքստը մեջբերում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ ՊՆ-ից հայտնել են, որ ԱՄՆ-ում հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածության ձեռք բերելուց հետո, որը ուժի մեջ պետք է մտներ հոկտեմբերի 26-ին՝ ժամը 08:00-ին, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դեռևս 08:00-ն չլրացած, շտապեց հայկական կողմին մեղադրել հրադադարը կոպտորեն խախտելու մեջ, բայց որոշ ժամանակ անց հեռացրեց այդ տեղեկատվությունը: Հաշված րոպեներ անց Ադրբեջանի ՊՆ-ն տարածեց հերթական ապատեղեկատվությունը՝ նշելով, թե հայկական ուժերը հարավային ուղղությամբ հրետակոծության են ենթարկում ադրբեջանական դիրքերը:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ՊԲ-ի ստորաբաժանումները խստորեն հետևում են ձեռք բերված պայմանավորվածություններին, իսկ թշնամական կողմի մեղադրանքները ոչ միայն իրականության հետ որևէ առնչություն չունեն, այլև արվել են վերջինիս հետագա սադրանքների համար տեղեկատվական հող նախապատրաստելու համատեքստում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել