«Էրդողանի դրածոն» հաղթել է Հյուսիսային Կիպրոսի նախագահական ընտրություններում

Վարչապետ Էրսին Թաթարը ընտրվել է չճանաչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության նախագահ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով TAK գործակալությանը:

Էրսինը, ում թեկնածությանը ակտիվորեն աջակցում էր Թուրքիայի նախագահ Էրդողանը, ընտրությունների երկրորդ փուլում հավաքել է ձայների 51,74%, իսկ Կիպրոսի ներկայիս ղեկավար Մուստաֆա Աքինջինի օգտին ՝ 48,26%։

«Ազգային միաբանություն» կուսակցության կողմնակիցները սկսել են տոնել նրա հաղթանակը նույնիսկ նախքան ձայների հաշվարկի ավարտը: Գործակալությունը նշում է, որ կուսակցության անդամները դրոշներ են ծածանում և կարգախոսներ վանկարկում Թաթարի նստավայրի դիմաց:

Էրսինը կողմ է Կիպրոսում երկու պետությունների գոյությանը և կղզում երկհամայնքային և բիզոնալ ֆեդերացիայի ստեղծմանը:

Հիշեցնենք, որ Կիպրոսը բաժանվել է 1974 թվականից ՝ Թուրքիայի կողմից զինված ներխուժումից հետո։ Այդ ժամանակ կղզին փորձել է միանալ Հունաստանի հետո: Թուրքիան օկուպացրեց կղզու տարածքի 37% -ը, որի վրա 1983-ին հռչակվեց Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը (ՀԿԹՀ): Այն ճանաչել է միայն Թուրքիան։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել