Թշնամու ռմբակոծության հետևանքով վիրավորված 2-ամյա Արծվիկը Երևանում վիրահատվել է․ կյանքին վտանգ չի սպառնում

Մարտունի քաղաքում թշնամու ծանր ռմբակոծության հետևանքով վիրավորված 2-ամյա Արծվիկը Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում վիրահատվել է:

Այս մասին հայտնում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։

«Գլխի շրջանում կատարված բարդ վիրահատությունն անցել է լավ, երեխայի կյանքին վտանգ չի սպառնում:
Ունի վնասվածքներ նաև վերջույթներում, գտնվում է բժիշկների ու անձնակազմի խիստ հսկողության տակ։
Ռմբակոծության հետևանքով փոքրիկի 9-ամյա քույրը մահացել է»,-նշում է նա։

Հիշեցնենք, որ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հայտնել էր, որ Ադրբեջանի ագրեսիայի արդյունքում փոքրիկի 9-ամյա քույրը մահացել է, իսկ մայրը վիրավոր է։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել