Աթենքում հարձակվել են Միխայիլ Սահակաշվիլիի վրա

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, ով Հունաստան էր ժամանել վրացի էմիգրանտների հետ հանդիպելու, ծեծի է ենթարկվել Աթենքում, հայտնում է Sputnik Georgia-ն:

Գլխարկով մի երիտասարդ հարձակվել է Սահակաշվիլիի վրա այն շենքի մոտ, որտեղ պետք է տեղի ունենար հանդիպումը: Դատելով կադրերից՝ նա մի քանի անգամ հարվածել է քաղաքական գործչի գլխին:

Միջադեպի արդյունքում ևս մի քանի մարդ վիրավորվել է: Միևնույն ժամանակ, ինքը՝ Սահակաշվիլին, չնայած կատարվածին, հանդիպել է արտագաղթողների հետ և պատմել նրանց իր ծրագրերի մասին:

«Եվրոպա» կինոթատրոնի դիմաց, որտեղ ելույթ էր ունենում Վրաստանի նախկին առաջնորդը, եկել էին ինչպես նրա կողմնակիցները, այնպես էլ հակառակորդները: Նրանց մեծ մասը կանայք էին, ոմանք վանկարկում էին «Միշա» և «Սաքարթվելո»: Ոստիկանությունը ստիպված էր միջամտել:

Հիշեցնենք, որ Սահակաշվիլին Վրաստանի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2004-ից 2013 թվականներին: Նա լքել է երկիրը Գիորգի Մարգվելաշվիլիի երդմնակալությունից անմիջապես հետո: Վրաստանում նրա դեմ հարուցվել են մի քանի քրեական գործեր, մի քանիսով նա հեռակա դատապարտվել է ազատազրկման:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել