Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարությունը կրկին կոչ է արել Թուրքիային չխառնվել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ռազմատենչ յուրաքանչյուր հայտարարություն երրորդ երկրի կողմից հակաարդյունավետ է»։
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը ղարաբաղյան խնդրի վերաբերյալ։ Նա անթույլատրելի է համարել տարածաշրջանում հրադադարի ռեժիմի հաստատման կոչերը: