Հունաստանը խոստացել է Հայաստանին աջակցել Լեռնային Ղարաբաղում հակամարտության դեէսկալացիային

Հունաստանը դատապարտել է մարդկային կորուստները եւ հայտարարել, որ պատրաստ է աջակցել Լեռնային Ղարաբաղում հակամարտության լարվածությունը թուլացնելու փորձերին: Այս մասին Հունաստանի ԱԳՆ-ը հայտնել է Twitter-ի իր էջում՝ կիրակի երեկոյան Հունաստանի եւ Հայաստանի արտգործնախարարներ Նիկոս Դենդիասի եւ Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցից հետո։

«Մնացականյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում հաստատվեցին Հունաստանի եւ Հայաստանի միջեւ բարեկամության ամուր կապերը: Դենդիասը դատապարտեց մարդկային կորուստները եւ հայտնեց` Լեռնային Ղարաբաղում անհապաղ դեէսկալացիային նպաստելու Հունաստանի պատրաստակամության մասին,- ասվում է հայտարարության մեջ:

Ավելի վաղ Հունաստանի արտգործնախարարության տարածած հայտարարության մեջ ասվում է, որ Հունաստանը հատուկ մտահոգությամբ է դիտում Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում լարվածության աճը եւ կոչ է անում «բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել, անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները եւ վերադառնալ բանակցությունների սեղան Մինսկի խմբի [ԵԱՀԿ] շրջանակներում: Արտաքին գործերի նախարարության խոսքով՝ «վեճերի խաղաղ կարգավորումը՝ համաձայն միջազգային իրավունքի, տարածաշրջանային անվտանգության եւ կայունության միակ ճանապարհն է»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել