Բեյրութում 2000-ից ավելի վիրավորներ կան, մի քանի տասնյակ զոհեր

Երեքշաբթի հզոր պայթյուն է տեղի ունեցել Բեյրութի նավահանգստի մոտակայքում՝ լիբանանյան ռազմածովային բազայի մոտակայքում: 

01։43

Լիբանանի վարչապետը հայտնել է Բեյրութում տեղի ունեցած պայթյունի պատճառը

00։52 

Զոհերի թիվը հասել է 70-ի։

00։16

Զոհերի թիվը հասել է 63-ի։

00։10

Իսրայելի նախագահը արձագանքել է Բեյրութում տեղի ունեցած ողբերգությանը

23։40

Զոհերի թիվը հասել է 50-ի։

23։39

Այս աղետի համար պատասխանատուները պատասխան են տալու․ Լիբանանի վարչապետ

23։27

Կանգնած ենք եղբայրական Լիբանանի կողքին․ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը

23։18

Բեյրութում պայթյունի հետևանքով զոհվել է լիբանանահայ քաղաքական գործիչ Նազար Նաջարյանը

23։05

Լիբանանի «Կարմիր խաչ»-ի կազմակերպության ղեկավարը հայտնում է, որ Բեյրութում տեղի ունեցած պայթյունների հետևանքով կա 2200 վիրավոր, սակայն թիվը վերջնական չէ։

Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնում է, որ Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո կա 30 զոհ (թարմացված՝ 2500 վիրավոր):

Մի քանի լրատվամիջոցների փոխանցմամբ ՝ Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունը վնասել է Ռաֆիկ Հարիրի միջազգային օդանավակայանի շենքը:

Լուսանկարներում երևում է, ենթադրաբար, միջազգային տերմինալի վնասված ճակատը։

Այս պահին տեղեկություններ չկան նավահանգստում տեղի ունեցած պայթյունից հետո մայրաքաղաքի օդանավակայանի ժամանակացույցում հնարավոր փոփոխությունների վերաբերյալ:

ՀՀ ԱԳՆ-ն հայտնել է, որ հայահոծ թաղամասերում, ինչպես ողջ Բեյրութում, ավերածությունները զգալի են։ Այս պահի դրությամբ նախնական տեղեկություն կա ազգությամբ մեկ հայի մահվան և մի քանիսի՝ տարբեր աստիճանի վնասվածքներ ունենալու մասին՝ հիմնականում տներում՝ ապակիների փշրվելուց։

Պայթյունից մասնակիորեն վնասվել է նաև Լիբանանում ՀՀ դեսպանության շենքը:

Հնարավոր զոհերի, վիրավորների և պայթյունի պատճառած ավերածությունների վերաբերյալ տվյալները ճշտվում են, և դրանց վերաբերյալ հավելյալ տեղեկատվություն կտրամադրվի:

 

Լուսանկարները՝ AP

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել