Լիբանանի վարչապետը հայտնել է Բեյրութում տեղի ունեցած պայթյունի պատճառը

Լիբանանի վարչապետ Հասան Դիյաբը հայտնել է Բեյրութում տեղի ունեցած պայթյունի պատճառը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Նրա խոսքով՝ ավելի քան 70 մարդու կյանքը խլած ողբերգության պատճառը վեց տարվա ընթացքում 2,759 տոննա ամոնիումի նիտրատի ոչ պատշաճ պահեստավորումն է։

Պայթյունի պատճառները հետաքննելու համար վարչապետն առաջարկել է ստեղծել հանձնաժողով, որը 48 ժամվա ընթացքում պետք է որոշի ողբերգության պատասխանատուներին։

Տեղի ունեցածի վերջին մանրամասները՝ https://iravaban.net/285273.html

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել