Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը մեկնաբանել է Բեյրութում տեղի ունեցած ողբերգությունը:
«Մենք կիսում ենք լիբանանյան ժողովրդի ցավը և անկեղծորեն օգնության ձեռք ենք մեկնում այս դժվարին ժամանակահատվածում», – գրել է նա Twitter-ում:
Նշենք, որ Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասնում է 63-ի։
Միջազգային սիոնիզմի աջակցությամբ Իսրայելը 1948-1949 թվականների արաբա-իսրայելական պատերազմի հետևանքով Պաղեստինի արաբական պետությունից նվաճեց 6,7 հզ. կմ2 տարածք, ինչպես նաև Երուսաղեմի արևմտյան մասը։ Ինչպես իրեն հատկացված, այնպես էլ զավթած տարածքից Իսրայելի կառավարությունը արտաքսեց մոտ 1 միլիոն արաբների։ 1949 թվականին Իսրայելը Եգիպտոսի, Լիբանանի, Հորդանանի և Սիրիայի հետ ստորագրեց զինադադարի ժամանակավոր համաձայնագրեր, որոնք սակայն չփոխարինվեցին հաշտության պայմանագրերով։
Իսրայելի սահմանները Լիբանանի և Սիրիայի հետ պաշտոնապես կարգավորված չեն։ Գոյություն ունեցող այսպես կոչված «կապույտ գիծը» Լիբանանի և Իսրայերի միջև ճանաչված է ՄԱԿ-ի կողմից, սակայն վիճելի են մնում Շերմա Շեբաա տարածքները։