Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 40-ի։
Լիբանանի վարչապետ Հասան Դիյաբը հայտարարել է, որ Բեյրութում տեղի ունեցած պայթյունի պատասխանատուները կպատժվեն:
«Այժմ եկել է աղետի հետևանքները վերացնելու ժամանակը, թաղել մահացածներին և բուժել վիրավորներին: Բայց ես ձեզ խոստանում եմ, որ այս աղետի համար պատասխանատուները կվճարեն գինը», – ասել է նա Լիբանանի պետական հեռուստատեսության եթերում:
Վարչապետը բոլոր եղբայրական և բարեկամական պետություններին կոչ է արել «կանգնել Լիբանանի կողքին» և «օգնել երկրին» խորը վերքերը բուժելու գործում: