Մայրության նպաստի հետ կապված նոր փոփոխություններն ուժի մեջ են մտել

«Պետական նպաստաների մասին» օրենքում փոփոխություններ են կատարվել, որոնք ուժի մեջ են մտել հուլիսի 20-ին։

Փոփոխություն է կատարվել օրենքի 23․1 հոդվածում (Մայրության նպաստի իրավունքը), մասնավորապես 1-ի մասի 3-րդ կետում։

Ասյպիսով․ մայրության նպաստի իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության բնակության վայրի հասցեով հաշվառված՝ հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի առաջին օրվա դրությամբ վարձու աշխատող կամ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ չհանդիսացող անձը (այսուհետ՝ չաշխատող անձ):

Նշված օրենքի իմաստով չաշխատող անձ է համարվում նաև ընտանեկան ձեռնարկատիրության մեջ ներգրավված` վարձու աշխատող հանդիսացող ընտանիքի անդամը, «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հավելվածում ընդգրկված գործունեության տեսակներ իրականացնող` արտոնագրային վճար վճարող անհատ ձեռնարկատերը, ինչպես նաև քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) դիմաց գործատուից եկամուտ ստացող անձը:

Այս կետից դուրս է եկել «միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատողը (մինչև 2020 թվականի հունվարի 1-ը ընտանեկան ձեռնարկատիրության մեջ ներգրավված` վարձու աշխատող հանդիսացող ընտանիքի անդամը)» հատվածը:

23․2-րդ հոդվածում (Մայրության նպաստը նշանակելը և վճարելը) կատարված փոփոխությամբ ծննդօգնության պետական հավաստագիրը չի հանդիսանա չաշխատող անձանց մայրության նպաստի իրավունք տվող պայման։

Օրենքում կատարված փոփոխությունների համաձայն, եթե միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատողի (այդ թվում` մինչև 2020 թվականի հունվարի 1-ը ընտանեկան ձեռնարկատիրության մեջ ներգրավված` վարձու աշխատող հանդիսացող ընտանիքի անդամի) հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի առաջին օրը 2020 թվականի հունվարի 1-ից մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրն է, ապա նրան, որպես չաշխատող անձ, մայրության նպաստը տրվում է «Պետական նպաստների մասին» օրենքով սահմանված կարգով:

Եթե մինչև 2020 թվականի հունվարի 1-ը ընտանեկան ձեռնարկատիրության մեջ ներգրավված` վարձու աշխատող հանդիսացող ընտանիքի անդամի հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածն սկսում է 2019 թվականին, ապա նրան, որպես չաշխատող անձ, մայրության նպաստ տրվում է «Պետական նպաստների մասին» օրենքով սահմանված կարգով:

Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը խնամքի արձակուրդում գտնվող` միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատողին (այդ թվում` մինչև 2020 թվականի հունվարի 1-ը ընտանեկան ձեռնարկատիրության մեջ ներգրավված` վարձու աշխատող հանդիսացող ընտանիքի անդամին) խնամքի նպաստը նշանակվում է խնամքի արձակուրդում գտնվելու ընթացքում դիմում ներկայացնելու դեպքում`

1) խնամքի արձակուրդն սկսելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից (բայց 2020 թվականի հունվարի 1-ից ոչ շուտ), եթե դիմումը ներկայացվել է մինչև 2020 թվականի դեկտեմբերի 30-ը․

2) դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, եթե դիմումը ներկայացվել է 2020 թվականի դեկտեմբերի 30-ից հետո:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել