Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը պահանջել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիից հաստատել ավելի վաղ խնդրած ներողությունը։ Այդ մասին հայտարարությունը նա հրապարակել է իր Telegram-ի ալիքում։
Այդպես է Կադիրովը արձագանքել Դմիտրի Գորդոնին տված Զելենսկիի հարցազրույցին, որն Ուկրաինայի նախագահը տվել է կես տարի առաջ։ Դրանում նա պատմել է, որ «Կվարտալ 95» ստուդիայի շոուներից մեկում ցուցադրել են կադրեր, երբ Կադիրովը լալիս էր։
Այնուհետեւ Զելենսկիին, իր խոսքերով, հարցրել են՝ արդյոք այդ իրավիճակը նորմալ կընկալվի մահմեդականների կողմից։ Ի պատասխան՝ Ուկրաինայի ղեկավարը հայտարարել է, որ ներողություն կխնդրի, եթե այդ տեսահոլովակը վիրավորի ինչ-որ մեկի կրոնական զգացմունքները։
«Ժամանակին ես գիտեի Զելենսկիին՝ որպես մի մարդու, որը, ընդունելով իր մեղքը, ներողություն է խնդրել։ Նա հարգարժան տղամարդ էր։ Սակայն այժմ, չգիտես ինչու, փորձում է բարձրացնել ինքն իրեն և այլ կերպ ներկայանալ։
Այժմ Դուք, ստանձնելով Ուկրաինային նախագահի պաշտոնը, ամեն անգամ հորինում եք նոր տարբերակներ։ Դուք պետք է հստակ որոշեք ձեր դիրքորոշումը եւ ներողություն խնդրեք։ Հակառակ դեպքում Դուք ստիպված կլինեք պատասխան տալ ինձ։ Զելենսկին ազնիվ չէ ոչ միայն իր խոսքերում, այն նաեւ իր նախընտրական խոստումներում։ Այսպես, Դոնբասում հակամարտությունը, որին նա խոստացել էր վերջ դնել, շարունակվում է առ այսօր»,-գրել է նա։
Չեչնիայի ղեկավարն ընդգծել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի ժողովուրդները չեն կարող պատկերացնել, որ նրանց կբաժանի պատերազմը․ «Ժամանակները փոխվել են, այժմ օվկիանոսից այն կողմ տիրող կամքը կթելադրի մեր եղբայրներին սպանել ռուսներին Դոնեցկում եւ Լուգանսկում»։