Կառավարության նիստի ժամանակ այսօր՝ հուլիսի 16-ին, գործադիրի անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին Տավուշում զոհված զինծառայողների հիշատակը։
Հիշեցնենք, որ հուլիսի-ին հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում են ստացել ժամկետային զինծառայողներ, կրտսեր սերժանտ Սմբատ Գևորգի Գաբրիելյանը և կրտսեր սերժանտ Գրիշա Վահանի Մաթևոսյանը, մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը և կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը։
Նրանք հետմահու պարգևատրվել են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից։
Իրավաբան.net-ը կիսում է կորստյան ծանր վիշտը և խորին ցավակցություն ու զորակցություն հայտնում զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: