Նախագահը հետմահու պարգևատրել է Տավուշում զոհված զինծառայողներին

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ հուլիսի 15-ին, հրամանագարեր է ստորագրել։ Դրանցում ասվում է․

Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և նվիրումի համար ՀՀ պաշտպանության նախարարության թիվ N զորամասի ինժեներասակրավորային դասակի 3-րդ ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ Սմբատ Գևորգի Գաբրիելյանին հետմահու պարգևատրել Մարտական ծառայության մեդալով:

Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և նվիրումի համար ՀՀ պաշտպանության նախարարության թիվ N զորամասի ինժեներասակրավորային դասակի 2-րդ ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ Գրիշա Վահանի Մաթևոսյանին հետմահու պարգևատրել Մարտական ծառայության մեդալով:

Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և նվիրումի համար ՀՀ պաշտպանության նախարարության թիվ N զորամասի հրետանու շտաբի պետ-հրետանու պետի տեղակալ, կապիտան Սոս Փայլակի Էլբակյանին հետմահու պարգևատրել Արիության մեդալով:

Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության թիվ N զորամասի ինժեներական ծառայության պետ, մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանին հետմահու պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:

Հիշեցնենք, որ հուլիսի-ին հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում են ստացել ժամկետային զինծառայողներ, կրտսեր սերժանտ Սմբատ Գևորգի Գաբրիելյանը և կրտսեր սերժանտ Գրիշա Վահանի Մաթևոսյանը, մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը և կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը։

Իրավաբան.net-ը կիսում է կորստյան ծանր վիշտը և խորին ցավակցություն ու զորակցություն հայտնում զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել