Վրաստանում հանգստացողների համար նոր պարտադիր կարգ է գործում

Վրաստանի առողջապահության նախարարությունը հրապարակել է կորոնավիրուսով պայմանավորված նոր կարգը, որով պետք է առաջնորդվեն ծովափնյա հանգստավայրերի այցելուներն ու տեղի տնտեսվարողները:

Այս մասին հայտնում է Aliq.ge-ն։

Փոփոխությունները վերաբերում են հանգստավայրերի ղեկավարությանը, նաև վարձով հովանոցներ, շեզլոնգներ, սկուտերներ, ջրային հեծանիվներ տրամադրողներին ու վարձակալներին:

Որոշ պահանջներ են նշված նաև առհասարակ բոլոր հանգստացողների համար.հիմնականում` հաճախ լվացվել ու ախտահանել ձեռքերը, փռշտալիս փակել բերանն ու քիթը, սոցիալական հեռավորություն պահել:

Տնտեսվարողները պետք է պահպանեն հետևյալ կանոնները՝

• COVID-19-ի կանխարգելման հետ կապված տեղեկատվությունը պետք է փակցված լինի տեսանելի վայրում,

• ցանկալի է ափի երկայնքով հետիոտների համար հատուկ ճեմուղի գծել, նաև լողափերը գոտիների բաժանել,

• ափի երկայնքը հաճախ մաքրել աղբից` օգտագործելով միանգամյա օգտագործման փաթեթներ, թափոնները աղբանոց նետել փակ վիճակում: Աղբահանությունն իրականացնողները պետք է լինեն պաշտպանիչ դիմակներով կամ վահաններով ու ձեռնոցներով,

• ափի բոլոր այցելուները պետք է անվտանգ հեռավորություն պահեն` բացառությամբ մինչև 12 տարեկանների,

• սկուտերներից, նավակներից, հեծանիվներից, շեզլոնգներից ու հովանոցներից օգտվելուց հետո դրանց ախտահանումը պարտադիր է,
զուգարաններում և լոգարաններում ախտահանում պետք է արվի 2 ժամը մեկ անգամ,
ախտահանումը պետք է իրականացնել Վրաստանի Հիվանդությունների կանխարգելման և հանրային առողջության ազգային կենտրոնի կողմից հաստատված նյութերով,

• ախտահանող միջոցները պետք է պահվեն հատուկ փակ պահարաններում,

• ախտահանողները պետք է լինեն դիմակով, ունենան հաստ ձեռնոցներ և խալաթներ, ինչպես նաև ակնոց և վահան:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել