Ո՞ր դեպքերում է աշխատողին տրամադրվում չվճարվող արձակուրդ և ի՞նչ տևողությամբ՝ վերջին փոփոխությունների համաձայն

Աշխատանքային օրենսգրքի 176-րդ հոդվածով սահմանվում են չվճարվող արձակուրդի դեպքերը։

1. Աշխատողի պահանջով չվճարվող արձակուրդ տրամադրվում է`

1) հղիության և ծննդաբերության արձակուրդում գտնվող, ինչպես նաև մինչև մեկ տարեկան երեխային խնամելու համար արձակուրդում գտնվող կնոջ ամուսնուն: Այդ արձակուրդի ընդհանուր տևողությունը չի կարող գերազանցել երկու ամիսը.

2) հաշմանդամ աշխատողին կամ ընտանիքի հիվանդ անդամին խնամող աշխատողին` բժշկական եզրակացությամբ սահմանված ժամկետներում, սակայն ոչ ավելի, քան 30 օր տարվա ընթացքում.

3) ամուսնության համար` երեք աշխատանքային օր.

4) ընտանիքի մահացած անդամի թաղման դեպքում` ոչ պակաս երեք օրից.

5) իր ազգային, կրոնական տոները կամ հիշատակի օրերը նշելու համար` ոչ ավելի, քան տարեկան չորս օր: – (Այս կետը նոր է և ուժի մեջ է մտել այս տարվա հունիսի 12-ին)

2. Կոլեկտիվ պայմանագրով կարող են սահմանվել չվճարվող արձակուրդի այլ պատճառներ:

3. Կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրերով կամ կողմերի համաձայնությամբ նախատեսված դեպքերում աշխատողին կարող է տրամադրվել չվճարվող արձակուրդ` մեկ տարվա ընթացքում ոչ ավելի, քան 60 օր տևողությամբ: Հանրային պաշտոն զբաղեցնողներին և հանրային ծառայողներին կարող է մեկ աշխատանքային տարվա ընթացքում տրամադրվել չվճարվող արձակուրդ ոչ ավելի, քան երեսուն օր, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ: – (Նախկինում, մինչ Ազգային ժողովի կողմից 2020 թվականի հունիսի 24-ին «Աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի ընդունումը, այս կետում նշվում էր․ Քաղաքացիական, օրենքով սահմանված այլ պետական (հատուկ) ծառայությունների և տեղական ինքնակառավարման մարմինների ծառայողներին կարող է մեկ տարվա ընթացքում տրամադրվել չվճարվող արձակուրդ ոչ ավելի, քան երեսուն օր։ Նոր խմբագրությունն ուժի մեջ է մտել հունիսի 27-ին)։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել