Հրապարակվել են ընտրակաշառքի վերաբերյալ գործով տրված ցուցմունքները

Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը միջնորդություն է ներկայացրել Ազգային Ժողով` պատգամավոր Գագիկ Կոլյայի Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին։

Միջնորդություններից մեկում նշված է, որ Ազգային ժողովի 2017 թվականի ընտրությունների ժամանակ Գագիկ Ծառուկյանը ընտրողներին կաշառք տալու նպատակով, ընտրություններին նախորդող ժամանակահատվածում ստեղծել և ղեկավարել է կազմակերպված խումբ։

Ընտրողներին տված կաշառքի վերաբերյալ կազմվել են ցուցակներ, նշվել են նրանց անուն ազգանունները, անձնագրային տվյալները, ընտանիքի անդամների թիվը և նրանց տրվող գումարը՝ յուրաքանչյուրին 10 հազար դրամ։ Գեղարքունիքի մարզի ընտրողներին 17194 քվեի համար տրվել է 171.940․000 դրամ։ Միջնորդագրում նշվում է, որ կասկածյակ Կիրակոսյանը ցուցմունք է տվել այն մասին, որ իրենց ընտրատարածքի պատգամավորության թեկնածու Վազգեն Պողոսյանը կուսակցության մոտ 30 անդամների հավաքել է Մարտունիի գրասենյակում և հավաքի ժամանակ հայտարարել, որ կուսակցության օգտին քվեարկելու համար ընտրողներին պետք է ընտրակաշառք բաժանել։Ինքը վերցրել է 300 հազար դրամ, իսկ ամեն ընտրողի տվել է 10 հազար դրամ։ Կուսակցության անդամ ոմն Մուրադյան ևս 500 հազար դրամ է տվել իր կնոջ անունով, որի համար Կիրակոսյանը ստորագրել է։

Կասկածյալ Մուրադյանը հայտնել է, որ իրեն ԲԿՀ-ի շտաբում իրեն 570 հազար դրամ գումար են տվել, ինչպես նաև «Փաստաթղթային ձևաչափ»՝ դրանում ներառելու համար այն անձանց տվյալները, որոնք կուսակցության օգտին են քվեարկելու։ Դրանից հետո ինքը շտաբ է կանչել ծանոթներին ու բարեկամներին, նրանց գումար է տվել, որպեսզի ձայներ հավաքեն։

Նույնանման ցուցմունքներ են տվել նաև կասկածյալներ Անդրանիկյանը և Գ․Մուրադյանը։

Գ․Մուրադյանը (կին) նշում է, ամուսինը իրեն հայտնել է, որ վերջինս Վազգեն Պողոսյանից է ստացել գումարը։

Վազգեն Պողոսյանը իր հերթին ցուցմունք է տվել այն մասին, որ 2017-ին Ծառուկյանը իրեն հրավիրել է և առաջարկել, որպեսզի մասնակցի ընտրություններին։ Նա պետք է 9000 ձայն ապահովեր՝ Գեղարքունիքի մարզում։ Վերջինս Ծառուկյանի հետ պայմանավորվածության համաձայն՝ անհրաժեշտ ծախսերն ապահովելու նպատակով դիմել է Սեդրակ Առուստամյանին և Աբրահամ Մանուկյանին, քանի որ ֆինանսական հարցերով զբաղվել են վերջիններս։

Մանրամասները ընթերցելու համար կարող եք անցնել այս հղմամբ։

Լուսանկարում Վագեն Պողոսյանը և Գագիկ Ծառուկյանն են։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել