«Չենք վախենում ո՛չ ձերբակալվելուց, ո՛չ կալանավորվելուց, պատրաստ ենք»․ ԲՀԿ-ական պատգամավորներ

Ազգային անվտանգության ծառայությունը խուզարկություն է իրականացնում Ազգային ժողովի պատգամավոր, Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տանը։

Պատգամավոր Արման Աբովյանը նշում է, որ սա քաղաքական կոնտեքստ է պարունակում և երկրորդ կարծիք չի կարող լինել․ «Սա մեր հնչեցրած մտահոգությությունների հետևանքն է»։

Նաիրա Զոհրաբյանի խոսքով, բոլոր միջազգային կազմակերպությունները, դեսպանատներն արդեն տեղեկացված են։

Գևորգ Պետրոսյանը նշում է․ «Սա այլևս բռնապետություն է, որովհետև քաղաքական կուսակցության ղեկավարը կարծիք հայտնելու համար այսպիսի հետապնդումների ենթարկվի՝ ուրիշ անվանում չունի։ Մենք կոչ ենք անում բոլոր միջազգային կառույցներին ուշադրություն բևեռել այս երևույթի վրա։ Հիմա տեսնենք, թե իրավապահ մարմիններն ինչ կոնկրետ գործողություններ են իրականացնում, մենք կտանք դրանց իրավական գնահատականը, հետո նաև՝ քաղաքական գնահատականը։ Բայց սա բացահայտ քաղաքական հետապնդում է։ Ես եթերում հայտարարեցի, որ եթե մեր ելույթներից հետո որևէ մեկը ձերբակալվեց կամ կալանավորվեց՝ նա այլևս քաղբանտարկյալ էր։ Եթե Նիկոլ Փաշինայնը պնդում էր, որ Հայաստանում քաղբանտարկյաներ կան, այ հիմա թող իմանա, որ իրական քաղբանտարկյալները նրանք են, ովքեր հիմա կձերբակալվեն»։

Պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ նշեց, որ չեն վախենում ո՛չ ձերբակալվելուց, ո՛չ կալանավորվելուց։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել