ԱՄՆ-ում շերիֆը հանել է իր սաղավարտը և միացել ցույցին

Ջորջ Ֆլոյդի մահից արդեն 5-րդ օրն է Միացյալ Նահանգներում բողոքի ակցիաները չեն դադարում։ Մայիսի 25-ին ոստիկանությունը ցանկացել է ձերբակալել 46-ամյա Ջորջ Ֆլոյդին: Ըստ իրավապահ մարմինների, ձերբակալության ժամանակ «սևամորթը հրաժարվել է դուրս գալ իր մեքենայից և ֆիզիկական դիմադրություն է ցույց տվել»: Ոստիկանությունից հայտնել են, որ ձերբակալելու համար նրանք ձեռնաշղթաներ են տվել Ջորջին, որից հետո տղամարդը սկսել է իրեն վատ զգալ: Նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա մահացել է:

Ավելի ուշ ցանցում հայտնվել է ձերբակալության ականատեսների կողմից նկարված տեսանյութը: Կադրերում երևում է, որ Ֆլոյդը ոչ մի դիմադրություն ցույց չի տվել, ավելին՝ նրա մահվան պատճառը ոստիկանության վատ վերաբերմունքն է եղել:

Տեսանյութերից մեկում երևում է, որ սպան ավելի քան յոթ րոպե ծունկը ծալված վիճակում պահել է Ջորջի վզին, մինչ վերջինս խնդրում էր օգնել նրան և ասում, որ շնչահեղձ է լինում: Տեսանյութում նաև երևում է, որ միայն այն ժամանակ, երբ Ջորջը կորցնում է գիտակցությունը, ոստիկանները շտապօգնությունը են կանչում, սակայն արդեն ուշ է լինում:

Ջորջ Ֆլոյդի մահվան պատմությունը ցնցել է համացանցը։ Հասարակության մի մասը, քաղաքական գործիչներ և հոլիվուդյան աստղեր սկսել են արդարություն պահանջել Ֆլոյդի համար։

Որպես համերաշխության նշան, շրջաններից մեկի շերիֆը ՝ Քրիս Սուանսոնը, հանել է իր սաղավարտը և միացել խաղաղ երթին Ֆլինտ քաղաքում: Այս մասին հայտնում է TVrain-ը։

Նահանգի մի շարք քաղաքներում ոստիկանությունը նույնպես միանում է զանգվածային ցույցերին:

Սվենսոնը բացատրել է, որ ինքն ու իր գործընկերները դուրս են եկել փողոց՝ համոզվելու, որ ցուցարարները արտահայտնվելու  ազատություն ունեն։ Նա շեշտել է, որ սա չպետք է դիտարկել որպես բողոքի ակցիա, այլ շքերթ՝ հանուն հավասարության։

https://www.facebook.com/Iravabannet/videos/340125926953082

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել