Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի հերթական նիստը:
Նիստից հետո վարչապետը, ոստիկանապետ Արմեն Սարգսյանը և առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդես են գալիս հայտարարությամբ։
«Այսօր վարակի ամենամեծ օջախը Երևանն է, պոտենցիալ աղբյուրները ամենուրեք են։ Մենք շարունակում ենք համոզված մնալ, որ ելքը հակահամաճարակային կանոնների պահպանումն է․ դիմակի կրումը, ձեռքերի ախտահանումը, սոցիալական հեռավորության պահպանումը։ Կոչ եմ անում՝ դադարեցնել դիմակի շուրջ բոլոր շահարկումները, հատկապես ապատեղեկատվության տարածումը կորոնավիրուսի հետ կապված։ Իրավիճակը ավելի քան լուրջ է և գնալով լրջանում է։ Մենք ոչ ոքի չենք պարտադրում դիմակ գնել, և ասել ենք՝ դիմակ պատրաստել կարելի է տնային պայմաններում։ Դրանք նույնպես կարող են 0-ի հասցնել վարակի տարածումը՝ որակյալ կրելու դեպքում։ Կարևոր է այն պարբերաբար փոխել և լվանալ։ Երբեք քննարկումներ չեն լինում, որ ակնոցը թանկ է, դրա համար վատ տեսողություն ունեցող մարդիկ պետք է ակնոց չկրեն, կամ օճառը թանկ է, դրա համար այն պետք չէ կրել»,-նշում է Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում